Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Եվրամիությունը պատրաստ է ողջունել Լուկաշենկոյի մասնակցությունը ԱԳ գագաթնաժողովին

Եվրամիությունը պատրաստ է ողջունել Լուկաշենկոյի մասնակցությունը ԱԳ գագաթնաժողովին
11.10.2017 | 01:29

Եվրոպական միությունը պատրաստ է ողջունել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովին` «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է մի պաշտոնյա, որ խնդրել է չհրապարակել անունը: Նա ասել է, որ Բելառուսին հոկտեմբերի 6-ին գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել՝ առանց սահմանափակումների, ինչպես Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցող Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային և ՈՒկրաինային:

Նախորդ չորս գագաթնաժողովներից առաջ Եվրամիությունը ծանուցել է, որ «Եվրոպայի վերջին դիկտատորը» համարվող ու Բելառուսը ավելի քան երկու տասնամյակ ղեկավարող Լուկաշենկոյի մասնակցությունը ցանկալի չէ: Վերջին գագաթնաժողովում, որը 2015-ին գումարվել է Ռիգայում, Բելառուսը ներկայացրել է ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ